Վիկտոր Համբարձումյանի Տուն-թանգարան

Թանգարան
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
Ավտոկայանատեղիայո
հուշանվերներոչ
սրճարանոչ
մուտքն ազատ էոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1998
գ. Բյուրական

1998թ-ին բացվում է մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը։ Առանձնատունը կառուցվել է 1950թ-ին։  Այստեղ կարելի է ծանոթանալ գիտնականի կենսագրության հետ, նրա ընտանիքի պատմությանը, աստղաֆիզիկոսի մասնագիտական ուղղու հետ և Հայաստանի գիտության զարգացման ոլորտում Վիկտոր Համբարձումյանի ունեցած նշանակությանը։ 

Ցուցադրությանը կարելի է տեսնել գիտական աշխատանքներ, ձեռագրեր, պատվոգրեր, պարգևներ, փաստավավերագրական հարուստ նյութեր։ Թանգարանում ցուցադրվում է գիտնականի աշխատասենյակը և գրադարանը, որը ունի ավելի քան 3000 գիրք։ Ինչպես նաև այստեղ կարելի է տեսնել ընտանիքի ննջարանը։

Այստեղ ապրել է նաև Վիկտոր Համբարձումյանի հայրը՝ Համազասպ Ասատուրի Համբարձումյանը։ Նա եղել է առաջին մարդը, ով թարգմանել է Հոմերոսի ստեղծագործությունները հուներենից հայերեն։ Վերջիններս նույնպես ներկայացված են ցուցադրությանը։

 

5.0

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00

Կոնտակտներ
+374-91-195903
victor-hambardzumyan.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր